կարևոր
673 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-23 21:39

Ընդդիմության վրա ճնշո՞ւմ է գործադրվում գաղտնալսումների միջոցով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորեցին մոնտաժված ձայնագրության հենքով, մինչդեռ Գագիկ Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրության հրապարակումից երեք օր է անցել՝ գործ հարուցելու մասին ոչ մի խոսք: Փաստաբան Վահե Եփրիկյանն ասում է՝ Նիկոլի համար հանցանքը դրվատելի է, ընդդեմ Նիկոլի արդարությունը՝ հանցանք: 
Փաստաբանն ասում է՝ թիրախավորվում են հատկապես գործող իշխանության դեմ կարծիք հայտնողները: Մեկ տարի է ընթանում է «ուսուցչի գործ» անունով հայտնի դատը, ուսուցչի միակ մեղքը աշակերտների ներկայությամբ իշխանություններին վատաբանելն էր: Ներբեռնողը պետք է հարցաքննվի վկայի կարգավիճակում, բայց չի ներկայացել դատարան: 
Ընդդիմադիր գործիչներին ճնշելու համար օգտագործվում են բոլոր հնարավոր մեթոդները՝ մտահոգ են տեղեկատվական ոլորտի փորձագետները: 10 միլիոն դոլար արժեքով իսրայելական արտադրության Pegasus լրտեսական ծրագիրը չի թույլատրվում կիրառել առանց պետության թույլտվության: Իրավաբանները փաստում են՝ գործող իշխանությունը առավել հաճախ այն կիրառել է անօրինական: Արմավիրում գաղտնալսումների հիման վրա կալանավորվեցին ՀՅԴ անդամներ Ալեքսան Ալեքսանյանը եւ Արամայիս Մխիթարյանը: 
Փաստաբաններն ասում են՝ միասնական ստանդարտներ չկան: 
Ժողովրդավարական պետություններում գաղտնալսումը համարվում է անօրինական միջամտություն մարդու մասնավոր կյանքին եւ այն թույլատրելի է: Անցած տարի առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվեց այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար: 

Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը