կարևոր
553 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-23 21:20

«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչների այցը Արցախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վստահ կարող ենք արձանագրել, որ արցախցին ամուր է եւ տեր է իր հայրենիքին. ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է եզրակացնում արցախցիների հետ հանդիպումից հետո: «Դիմադրություն» շարժման անդամները երեք օր անցկացրել են հայկական երկրորդ հանրապետությունում, հանդիպել քաղաքական ուժերի, Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների եւ պաշտոնաթող նախագահների հետ: 
Ընդդիմադիր պատգամավորներն Արցախի խորհրդարանականների հետ այցելել են Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, զրուցել բնակիչների, Տեղական ինքանակառավարման մարմինների ղեկավարների հետ: Առանձին քննարկում են անցկացրել նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի ղեկավարության, աշխատակազմի, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: 
«Դիմադրություն» շարժումն առավել համահայկական ու ընդգրկուն դարձնելու համատեքստում առանցքային տեղ ունի Արցախի Հանրապետությունը՝ ընդգծել են հանդիպումների ընթացքում: Պայմանավորվել են. հակառակ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հետ ողջամիտ ու պատշաճ փոխգործակցության բացակայությանը, պետք է իրականացվեն համատեղ ծրագրեր ու փոխայցեր: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում