կարևոր
484 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-23 20:48

«Ընտրություններից մեկ տարի անց»․ Հայկական Օրակարգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատմական հնարավորություն կար փակելու պարտության էջը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասում է Վահե Հովհաննիսյանը, սակայն այդպես չեղավ: Փորձագետը շեշտում է՝ այդ էջի փակումն ամենեւին չի ենթադրում միանգամից փայլուն կյանք, բայց նաեւ վստահեցնում՝ մինչեւ այդ էջը չփակվի որեւէ կայուն զարգացման մասին խոսք լինել չի կարող: 
Ըստ Հովհաննիսյանի՝ պետք է կարողանալ հանրության տարբեր խմբերի միջեւ ճիշտ շփման մեխանիզմներ գտնել: Սպարտակ Սեյրանյանը համակարծիք է. հավելում է՝ հասարակության անհանդուրժողականության էտալոնը գործող իշխանությունն է: 
Մեկ տարվա ընթացքում, սակայն, ըստ Իվետա Տոնոյանի, հանրային տրամադրություններում շեշտակի փոփոխություններ են տեղի ունեցել: ԲՀԿ-ական նախկին պատգամավորի խոսքով, եթե Հայաստանն ունենար սրտացավ իշխանություն, ապա 2020-ին կլսեր, թե ինչ են ահազանգում երկրի վիճակով ու ապագայով մտահոգ անձինք: 
Նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը հիշեցնում է՝ Հայաստանում 1,5 ամիս առաջ սկսված ներքաղաքական գործընթացները նոր խորհրդարանի ձեւավորման հետեւանքն էին, որը թույլ տվեց կառավարությանը անել հայկական շահերին չառնչվող հայտարարություններ, այդ թվում՝ Ղարաբաղի հարցով նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին: 
Թեւան Պողոսյանն էլ շեշտում է, եթե անգամ կողքի հային չենք հանդուրժում, գոնե կարող ենք թշնամուն չուրախացնել: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում