30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել Է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները հաջողությամբ են անցել, նրանք կարծիքներ են փոխանակել Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունների նոր համաձայնագրի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացրել պարոն Լավրովի հետ, մենք քննարկել ենք երկկողմ օրակարգի, տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաեւ միջազգային օարակարգի տարբեր հարցեր»,-ասել Է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Նա հավելել Է, որ բանակցությունների ժամանակ հսկայական նշանակություն են հատկացրել համապարփակ երկարաժամկետ եւ ռազմավարական համագործակցության շուրջ համաձայնագրի հարցին:
«Մենք ստացել են ՌԴ ԱԳՆ-ից, ինչպես նաեւ ՌԴ մյուս գերատեսչություններից մեր գործընկերների նկատառումները: Հույս ունենք, որ մոտ ժամանակներս մեզ կհաջողվի փորձագիտական նիստ անցկացնել՝ խորհրդարաններում այս փաստաթղթի հետագա վավերացման այդ համաձայնագրի բովանդակությունը վերջնական տեսքի բերելու համար»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: