կարևոր
457 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-23 16:09

«Ոսկե ծիրանին» կցուցադրվեն նաև 44-օրյա պատերազմի մասին ֆիլմեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմի կադրերն են՝ ներկայացված Եգիպտոսից, Ուրուգվայից, Հունաստանից ռեժիսորների ֆիլմերում: Այս տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին են մասնակցելու: Ամենամյա փառատոնը հատուկ ծրագիր ունի՝ «Արցախ՝ չտեսնված հանրապետություն» խորագրով, որում էլ ներառված են Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք», Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը», Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» եւ Արման Երիցյանի «Դիմակայություն» ֆիլմերը: 
Ոսկե ծիրանի գեղարվեստական ղեկավարը օտարերկրյա հեղինակների անդրադարձը Արցախյան պատերազմին կարեւոր է համարում: Նշում է՝ սա եւս մեկ առիթ է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածին: Կինոփառատոնի ինչպես մեկնարկը, այնպես եւ փակումը նախատեսվում է հայկական ֆիլմերով: 
Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում