կարևոր
502 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-23 13:07

Հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ․ Լիլիթ Գալստյան

Հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ ԱԱԾ  քննչական դեպարտամենտ․ Լիլիթ Գալստյան

Ս․թ․ հունիսի 3-ին Ոստիկանության Կենտրոն բաժնում բերման ենթարկված ՀՀ քաղաքացու նկատմամբ բաժնի պետի տեղակալի կողմից բռնություն գործադրելու և ակնհայտորեն ոչ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու/բժշկական աջակցության մերժում, խոչընդոտում/ կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ հետևյալ բովանդակությամբ պատասխան․

Ոստիկանության ծառայողի կողմից ս․թ․հունիսի 3-ին, Ոստիկանության կենտրոն բաժնում բերման ենթարկված Ա․Շ-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ նախապատրաստած նյութերով ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել ՀՀ Քրեական օրենսգրքի 309․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցել քրեական գործ։

Ըստ քննչական ենթակայության այն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։

Հուսամ, որ անաչառ քննության կկատարվի և ոստիկանի կոչումն արատավորող տվյալ վարքը իրավական գնահատականի կարժանանա»։