30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:
Քրիստինա Քվիենը 2019 թվականից մինչ օրս Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն է: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:
Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան: