30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ռուսաստանը ողջունում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի թղթակցի հարցին:
«Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ: Ինչպես գիտեք՝ հունիսի 3-ին տեղի էր ունեցել աշխատանքային խմբի հերթական՝ 10-րդ նիստը, կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք հարցերում: Քննարկումները շարունակվել են հունիսի 16-17-ին Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: Ռուսական կողմը կշարունակի սերտ աջակցություն ցուցաբերել տվյալ գործընթացին», - ասաց Մարիա Զախարովան: