30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ին այցով կմեկնի Թեհրան, որտեղ կքննարկի իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հունիսի 22-ից մինչեւ 23-ը Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Թեհրան կմեկնի աշխատանքային այցով: Ենթադրվում Է, որ կշարունակեն կարծիքներ փոխանակել միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրադրությունը»,-Զախարովան ասել Է ճեպազրույցի ընթացքում:
Նա նշել Է, որ Թեհրանում Ռուսաստանի նախարարը նաեւ կքննարկի իրադրությունն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցությունը: