30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փարուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրրություն, ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ արդյունքում: Այս մասին գրել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Փարուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:
Իսկ դա նշանակում է, որ Լովրովի պնդմամբ, Արցախը Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի հետևանքով կլուծվի ոչ միայն Փարուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:
Սպասենք հետագա զարգացումներին․․․»։