կարևոր
871 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-09 11:30

Արամ Վարդևանյանը ռուսերենով դիմեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, հայ ժողովուրդը ողջունում է Ձեր այցը Հայաստան, բարի գալուստ Երևան։ Սակայն մենք պետք է այսօր արձանագրենք, որ այն մարդկանց խումբը, որն այսօր գտնվում է իշխանության ղեկին, միայն ձևականորեն է իշխանություն, նրանք այլևս  չեն ներկայացնում հայ ժողովրդի ու Արցախի Հանրապետության ժողովրդի շահերը․ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ռուսերեն լեզվով դիմելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին:

 «Ռուսաստանի Դաշնությունը եղել և և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի գործընկերը, եղբայրական երկիրը, բայց, միաժամանակ, մենք գիտենք, որ վերջին 4 տարվա ընթացքում  մարդկանց  այս խումբն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի վտանգի հայ-ռուսական հարաբերությունները, և սա փաստ է։ Մենք, սակայն, վստահ ենք, որ մոտ ժամանակներս, երբ դե յուրե այդ խմբավորումն այլևս չլինի իշխանություն, այդ վտանգները կչեզոքացվեն, և Հայաստանը կլինի ուժեղ երկիր, Արցախի ու արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության իրական երաշխավորը: Կրկին արձանագրենք, որ սույն խմբավորման անդամները, որոնք այս պահին գտնվում են ԱԳՆ շենքում, ներկայացնում են բացառապես իրենց իսկ շահերը, ոչ թե հայ ժողովրդի։ Նույնիսկ եթե նրանք խոստանան ստորագրել բազմատեսակ փաստաթղթեր, դրանք իրավաբանական որևէ ուժ չեն ունենա։ Մեկ անգամ ևս ողջունում ենք պարոն Լավրովին ու ասում՝ «Առանց Նիկոլ Հայաստան»,- ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։