06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Այսօր առավոտյան հարյուրավոր քաղաքացիներ խաղաղ անհնազանդություններ էին իրականացնում Երևանում, որի արդյունքում ամբողջությամբ խցանված էր Երևանի բոլոր մուտքերը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Որպես խաղաղ հավաքի ձև ընտրվել էր ավտոերթը: Ոստիկանությունը դիմել է աննախադեպ ապօրինության. երթևեկող մեքենաներից իջեցրել է վարորդներին և ապօրինի ձերբակալել, որի հետևանքվ ավտոմեքենաները մնացել են փողոցում:
Վարորդները որևէ այնպիսի խախտում թույլ չեն տվել, որի համար հնարավոր կդառնար նրանց ձերբակալել:
Այդպիսի ապօրինությամբ ոստիկանությունը, փաստորեն, սահմափակել է քաղաքացիների խաղաղ հավանքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը՝ արգելելով հավաքի անցկացման ձևի ազատ ընտրությունը: Այլ կերպ ասած՝ ոստիկանությունը ոչ թե կիրառել է օրենքը, այլ՝ քաղաքական գործողությամբ խոչընդոտել է խաղաղ հավաքի անցկացման ձևին և բովանդակությանը:
Հրավիրում եմ միջազգային կառույցների ուշադրությունը:
ՄԻՊ-ին չանհանգստացնեք, վարսավիրանոց է գնացել»: