կարևոր
676 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 11:25

Ոստիկանները Հաղթանակի կամրջի վրայից բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին

Ոստիկանները Հաղթանակի կամրջի վրայից բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին

Հաղթանակի կամրջի վրա լարված իրավիճակ էր: Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցներին և տեղափոխեցին ոստիկանական բաժանմունքներ:

Ոստիկաններից մեկը հայտարարեց՝ «ով չենթարկվեց մեր պահանջին, բոլորին բերման ենք ենթարկելու» և սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին:

Երթին մասնակցող երկու մեքենա էլ տեղափոխվեց տուգանային հրապարակ, ոստիկանը պատճառաբանեց, որ երթևեկության կանոններ են խախտվել: