կարևոր
724 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-16 09:54

Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները մեղադրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար

Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները մեղադրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար

Երեք երկրի պատվիրակություններ մեղադրել են «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար։ Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» պորտալը։

Մրցույթի կազմակերպիչների ներկայացրած ամփոփիչ աղյուսակի համաձայն՝ Վրաստանից ժյուրիի ամենաբարձր գնահատականը (12 միավոր) ստացել է Մեծ Բրիտանիան, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, մինչդեռ Ուկրաինան ստացել է 6 միավոր, սակայն Վրաստանի հանրային հեռարձակողն ընդգծում է, որ իրենք ուկրաինացի կատարողներին տվել են 12 միավոր։

Նմանատիպ խնդիր է արձանագրել նաև Ադրբեջանի ժյուրին, որն ամենաբարձր միավորը շնորհել է Ուկրաինային, մինչդեռ այն հաշվվել է Մեծ Բրիտանիայի օգտին։

Միևնույն ժամանակ Ռումինիայի ներկայացուցիչներն առավելագույն միավորները տվել են Մոլդովային, սակայն նրանց գնահատականը տրվել է Ուկրաինային, ինչի հետևանքով Մոլդովան Ռումինիայից միավորներ առհասարակ չի ստացել։