13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Հայաստանի համար հիմնարար է արցախահայերի անվտանգության երաշխավորումը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը: Սա խաղաղության պայմանագրի կնքմանն ընդառաջ ադրբեջանական կողմի առաջարկներին Հայաստանի պատասխաններից մեկն է: Թե Արցախի կարգավիճակ ասելով ինչ նկատի ունի պաշտոնական Երեւանը՝ պարզ չէ, միայն հստակ է, որ Ադրբեջան ուղարկված փաստաթղթում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին խոսք չկա:
Հայաստանից Ադրբեջանին փոխանցված պատասխան կետերը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Ի տարբերություն մյուս կետերի, այդ թվում տեխնիկական բնույթի, Արցախի կարգավիճակին առնչվող կարեւորագույն դրույթին Մարուքյանն անդրադարձավ ընդամենը մի քանի վայրկյան:
Մինչ սա այդ կետերի բովանդակության մասին տեղեկանում էինք ադրբեջանական կողմից: Այդ երկրի արտգործնախարարը Հայաստանի պատասխանը, ոպես առաջարկ, չի դիտարկել, ավելին՝ Ադրբեջանը ձգտում է խաղաղության պայմանագիր կնքել միայն սեփական առաջարկների հիման վրա:
Ի պատասխան միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու մասին Ադրբեջանի առաջարկին՝ հայկական կողմը պատասխանել է, որ ՀՀ-ն երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, հղում է արել 1991 թվականի դեկտեմբերի 8-ին «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» ստորագրված համաձայնագրին, թե դրանով Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ընդունել, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ:
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ադրբեջանական 5 կետի, թե 5+6-ի հիման վրա, միեւնույն է, մասնագետները պնդում են, որ այն կործանարար կլինի Հայաստանի համար:
Բայց այս օրինակը չնչին է այն վտանգի դիմաց, որի մասին մասնագետները ահազանգում են. Արցախի կորստի:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: