13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Հայաստանում տեղի ունեցող խաղաղ հավաքներում ոչ միայն իրավապահների ու հավաքի մասնակիցների ուժերի հավասարության միջազգային սկզբունքը չի պահպանվում, այլեւ խաղաղ հավաքների մասնակիցներին ահաբեկում են դիպուկահարներով ու այլ միջոցներով, - հավաքների ժամանակ ուժային կառույցների գործողությունների մասին իր զեկույցում այսպիսի հայտարարություն է անում «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը: Վերջինս անդրադարձավ նյութապես շահագրգռելու հիմքով հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորմանը նաեւ Հայաստանը իրավական պետություն է դրույթին:
Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ստալինյան ժամանակաշրջանն են հիշեցնում: Նա նշում է, որ 2018 թվականից հետո Հայաստանը հետընթաց է ապրել:
Իշխանյանը պատրաստվում է զեկույցը ներկայացնել միջազգային կառույցներին:
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո:
Ապրիլի 22-ին ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին: Իրավապաշտպան կառույցները այս օրերին բազմաթիվ խախտումներ են արձանագրել:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում: