կարևոր
415 դիտում, 2 օր առաջ - 2022-05-14 11:27

Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ․ Ժուրավլյով

Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ․ Ժուրավլյով

Ռուսաստանը պատրաստ է առաջինը կիրառել միջուկային հրթիռներ, եթե երկրի գոյությանը իրական վտանգ սպառնա։ Այս մասին URA.RU-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության hարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։

«Դա տեղի կունենա, եթե սպառնալիք լինի Ռուսաստանի Դաշնության գոյությանը»,- ասել է Ժուրավլյովը։

Ըստ նրա՝ այսօր ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու համար։

«Պարզապես ոչ իրենց տարածքում: Այդուհանդերձ, նրանք կփորձեն գործը չհանգեցնել միջուկային հարվածների, բայց կփորձեն ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, բորբոքել իրավիճակը Ասիայում։ Նրանք կկարողանան իրենց բոլոր խնդիրները վերագրել պատերազմին, ինչպես արդեն արել են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում. նրանք իրենց ճգնաժամից դուրս եկան միայն Եվրոպայի պատերազմի շնորհիվ»,- ասել է պատգամավորը։