կարևոր
532 դիտում, 5 օր առաջ - 2022-05-14 11:02

Կալանավորվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը

Կալանավորվել է ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը

Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գեւորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը։ Այս մասին գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն: Թաքնվելու կարիք չուներ, թեեւ կարող էր, քանի որ իր ընտանիքի արժանապատվությունն էր պահել: Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա: Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված, որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու․ գործը շարունակողներ ու հաղթանակին հասցնողներ կան»։ 

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության 4 անդամ անազատության մեջ են։