06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Ապրիլի 30-ին Վրաստանի Հայ Համայնքի մի խումբ անդամներ «Եվրոպական Վրաստան» կուսակցության շտաբի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել կուսակցության Մառնեուլիի շտաբի ղեկավար և քաղաքապետի թեկնածու Ահմեդ Իմամկուլիևի գործողությունների դեմ, ով ապրիլի 24-ին իր էջում հրապարակել էր «Գորշ գայլեր» ֆաշիստական խմբի ժեստը պատկերող լուսանկար։ Այս մասին գրում է Jnews կայքը։
Վրացերեն և անգլերեն լեզուներով ընթերցվել է «Վրաստանի հայերի համայնքի» հայտարարությունը, նաև բողոքի խոսքով հանդես է եկել Ուկրաինայի մի քաղաքացի, ով շնորհակալություն է հայտնել Վրաստանին Ուկրաինային աջակցելու համար և շեշտել, որ կան մարդիկ, ովքեր օգտվում են այս ծանր իրավիճակից՝ այս երկրում «իրենց պանթյուրքիստական գաղափարները քարոզելու նպատակով»:
Ցուցարարները «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարությունից պահանջում էին անպատիժ չթողնել իրենց կուսակից Ախմեդ Իմամկուլիեւի գործողությունները։ Ներկայացնում ենք Վրաստանի Հայ Համայնքի հայտարարությունը` տարածված իրենց պաշտոնական կայքում.