24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։
Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. դրանք պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։
Հետևաբար, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի քննարկելու այդ նախագծերը և չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին»։