կարևոր
1363 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-23 16:56

Արթուր Վանեցյանը կգնա խորհրդարան, եթե որոշեն վերցնել մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արթուր Վանեցյանը կգնա խորհրդարան, իր թիմին մենակ չի թողնի, եթե որոշեն վերցնել մանդատները: Պատիվ ունեմ դաշինքը, սակայն, այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Դաշինքի համար ընտրությունների ելքն անսպասելի էր: Նրանք հավաքագրում են ընտրախախտումները, որից հետո նաեւ այլ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների ընթացքում կորոշեն՝ կդիմե՞ն Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Պատիվ ունեմ դաշինքի վարչապետի արդեն նախկին թեկնածուն՝ Արթուր Վանեցյանը վստահեցրել է, որ իրենք ընտրակաշառք բաժանելու գործընթաց չեն նախաձեռնել:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի համերաշխության կոչին՝ Վանեցյանը նշել է, որ Փաշինյանի ելույթում չի տեսել նման իրական ցանկություն, հակառակը, տեսել է սպառնալքիների տարափ՝ փաթեթավորված ավելի մեղմ բառերով: «Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային».- ասել է Վանեցյանը: