24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը, որում կներկայացնի Հայաստանը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Բացի Արոնյանից, Հայաստանը ևս 4 մասնակից կունենա աշխարհի Գավաթում՝ Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Գաբրիել Սարգսյանը։
Մրցաշարը կկայանա Սոչիում հուլիսի 10–ից օգոստոսի 8–ը։ Մրցանակային ֆոնդը 1,892,500 ԱՄՆ դոլար է։
Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։