կարևոր
1507 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-17 21:40

Ամբողջ պետական ապարատն աշխատում է մեկ բանի համար՝ Նիկոլը ստանա պատկեր, որ ունի աջակիցներ․ Վահե Հակոբյան

Ամբողջ պետական ապարատն աշխատում է մեկ բանի համար՝ Նիկոլը ստանա պատկեր, որ ունի աջակիցներ․ Վահե Հակոբյան

Այս ապաշնորհ իշխանությունը քաղցկեղի պես երեք տարի առաջ ներխուժեց մեր օրգանիզմ և մետաստազներով տարածվեց՝ թունավորելով մեր երկիրը։ Այս մասին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ասաց դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Երեք օրից մենք կհեռացնենք այդ ուռուցքը, իհարկե մետաստազները կմնան։ Այն պահանջում է շատ ավելի նուրբ աշխատանք։ Ուզում ենք փաստել հետևյալը՝ եթե քարոզարշավը հնարավոր լիներ 20 օր  կամ մեկ ամիս ձգել, ապա Նիկոլի անունը ընդհանրապես կմոռացվեր մեր ազգի մոտ»,- ասաց Վահե Հակոբյանը։

Նա չբացառեց, որ իշխող ուժը նույնպես կանցնի խորհրդարան, բայց մի քանի պատգամավորով։

«Այդ է մետաստազներից  ևս կազատվենք ընթացքում՝ օրենքի սահմաններում և նուրբ աշխատանք տանելով»,- ավելացրեց նա և հիշեցրեց, որ երեք տարվա ընթացքում մարզերում և մայրաքաղաքում ոչինչ չի արվել։

«Մեկ տարի սուտ խոսեցին, երկրորդ տարում՝ կեղծիք, հիմա էլ՝ սպառնալիք։ Այս կրկեսի վերջին ներկայացումը կմեկնարկի այսօր Երևանում։ Մենք ականատեսը եղանք, թե ավտոբուսներով ոնց են մարդկանց ուղեկցում Երևան։ Ամբողջ պետական ապարատն աշխատում է մեկ բանի համար, որ Նիկոլը ստանա պատկեր, որ դեռ ունի աջակիցներ հանրապետությունում։ Ինքն ունի աջակիցներ, բայց քիչ և ամսի քսանին կապացուցվի նաև դա»,- ընդգծեց Վահե Հակոբյանը։