կարևոր
1009 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 12:07

Փաշինյանը կառուցողի կողքին ընդամենը մի ղժղժան ու քանդող տեսակ է. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը կառուցողի կողքին ընդամենը մի ղժղժան ու քանդող տեսակ է. Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը կառուցողի ու կայունության կողքին ընդամենը ղժղժան, քանդող, ավերիչ տեսակ է: Այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը եկել էր Սպիտակ՝ քարոզարշավի, սակայն, քաղաքի վերականգնման համար ոչինչ չի արել, բայց նույն ժամանակ Սպիտակում քննադատել է Ռոբերտ Քոչարյանին, որը նորովի կառուցել է քաղաքը։

Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանը մարդկային այդ տեսակից ազատել է պետք:

«Հունիսի 20-ը այդ տեսակը մեր երկրից քշելու օրն է, Հայաստանի Հանրապետությունն այդ տեսակից ազատագրելու օրն է: Պարզապես ձեզ ասում ենք, որ այս քաղաքի համար ավելին ենք անելու, կրկնակի ենք անելու, ձեր դեմքերին հույս ու ժպիտ է գալու, նոր հավատ է գալու, դուք չեք արտագաղթելու, կողք կողքի, միասին, ուս ուսի տված կանգնելու ենք, քշելու ենք այս իշխանությունը և կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- ասաց Սաղաթելյանը: