կարևոր
1633 դիտում, 1 տարի առաջ - 2021-05-27 12:27

Տարաձայնություն է եղել Սուրեն Պապիկյանի հետ, ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել․ Կոտայքի նախկին մարզպետը՝ պաշտոնից ազատվելու պատճառների մասին

Տարաձայնություն է եղել Սուրեն Պապիկյանի հետ, ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել․ Կոտայքի նախկին մարզպետը՝ պաշտոնից ազատվելու պատճառների մասին

Մարզպետի պաշտոնից ազատման հիմքն իմ դիմումն է, եղել է աշխատանքային անհամաձայնություն կադրային քաղաքականության հետ կապված։ Իմ վերադասի կողմից ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել, և ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կոտայքի արդեն նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով մարզպետի պաշտոնից ազատվելու պատճառներին։

«Պետական պաշտոնն այդպիսի բնավորություն ունի, մի օր նշանակում են, մի օր էլ կարող են ազատել»,-նշեց Մեսրոպյանը։ 

Նախկին մարզպետը անուններ չցանկացավ հնչեցնել՝ դա պայմանավորելով նախընտրական շրջանում ավելորդ քաղաքական շահարկումներով։

Հարցին՝ արդյոք Սուրեն Պապիկյանի հետ է եղել անհամաձայնությունը, Մեսրոպյանը պատասխանեց․

«Այո, նաև Սուրեն Պապիկյանի հետ»։

Հիշեցնենք, որ կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց աշխատանքից ազատել Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին և նոր մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը: