24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Պաշտոնական այցի երկրորդ օրը նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ:
Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը:
Նախագահը նշել է, որ ներկայում մարտահրավերներով լի ժամանակներ են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ երկու երկրների համար:
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ երկուսս էլ մտածենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել հանուն տարածաշրջանի կայունության, կանխատեսելիության եւ անվտանգության», - ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Վրաստանի խորհրդարանի նախագահն էլ նշել է, որ երկու երկրների համար շատ դինամիկ եւ հետաքրքիր ժամանակներ են, ու ներկայում կարեւոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար:
«Վստահ եմ, որ Հայաստանը եւ նրա ժողովուրդը կօգտագործեն այս համագործակցությունը եւ հնարավորությունը զարգանալու, նոր հեռանկարներ ստեղծելու, ժողովրդավարությունն ու տնտեսությունն ավելի ուժեղացնելու համար»,-ասել է Արչիլ Թալակվաձեն: