կարևոր
1379 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-10 18:48

Սոխ, սխտոր, կարտոֆիլ տեղափոխելու մուտքով այսօր որոշ ուսապարկեր տեղափոխեցին Խորհրդարան. Իշխան Սաղաթելյան

Իմքայլականները ունեն մեկ ընտրություն՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան։ Այս մասին հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաքի ժամանակ։

«Փակեցինք Դեմիրճյան փողոցը, որպեսզի թույլ չտանք, որ պատգամավորները մուտք գործեն ԱԺ։ Նրանցից ոմանք տնտեսական մուտքով՝ այն մուտքով, որով սոխ, սխտոր, կարտոֆիլ են տեղափոխում, այսօր որոշ ուսապարկեր այդ մուտքով տեղափոխեցին Խորհրդարան։ Իրավիճակը շատ պարզ է՝ այդ պատգամավորները կա՛մ ամեն օր հասարակությունից թաքնվելով, հասարակության վրդովմունքն ու զայրույթը տեսնելով և հաճախ նաև իրենց մաշկի վրա զգալով պատերի տակով փախիփախի ման են գալու, կա՛մ գալու են կանգնեն Հայաստանի կողքին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս պահից սկսած Հայրենիքի փրկության շարժումը և բոլորը միասին ստանձնում են պատասխանատվություն Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու և պահպանելու համար։

«Նիկոլը և իր շուրջը հավաքված խմբակը ցանկանում են հայոց պետականությունը վերջնական տանել կործանման և դարձնել թուրքական վիլայեթ։ Ես և իմ ընկերները մինչև վերջին շունչը այս չարիքի իշխանության դեմ պայքարելու ենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հաշվի առնելով հանգամանքը, որ վարչապետի աթոռին հայտնված դավաճանը շարունակական կերպով տապալում է երկրում սահմանադրական կարգը՝ յուրացնելով իշխանությունը, Իշխան սաղաթելյանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բնական իրավունքն է դիմել նաև ծայրահեղ քայլերի և բարձրացնել ապստամբություն։