կարևոր
2156 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-15 19:22

Ոստիկանությունը պետք է ընդունի իմ ստատուսը որպես հայտարարություն հանցագործության մասին. Սերգեյ Բագրատյան

Համացանցում շրջանառվում է կեղծ տեղեկություններ՝ իմ անձի հետ կապված, իբրև թե ես խոստացել եմ ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Պատասխանատու հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Առաջիկայում դիմելու եմ դատարան..

Հ.գ. Հենց վաղը հայցադիմումը կներկայացնեմ դատարան...
Հ.գ. Ոստիկանությունը պետք է ընդունի իմ ստատուսը որպես հայտարարություն հանցագործության մասին»,-գրել է պատգամավորը: