12:01 . 21/08
Թուրքիայի Այնթափ քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել ավելի քան 8 մարդ: Հաղորդվում է շուրջ 66 վիրավորի մասին: Ենթադրվում է, որ ահաբեկչությունն ուղղված է եղել թուրք իրավապահների դեմ:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ սարքը ամրացված է եղել ու պայթել է ոստիկանական բաժանմունքի մոտ կայանած ավտոմեքենայում եւ գործի է դրվել հեռակառավարմամբ:
Նշենք, որ Այնթափը գտնվում է Սիրիայի հետ սահմանի մոտ: Հենց այս քաղաքում էլ թուրքական իշխանությունները հումանիտար օգնություն են ընդունում Սիրիայից փախստականների համար:
Այդ շրջանում ակտիվորեն գործում են "Քրդական աշխատավորական կուսակցության" զինյալները, եւ ահաբեկչության համար թուրքական իշխանությունները նրանց են պատասխանատու համարում: