17:48 . 20/08
Ընթացիկ տարվա յոթ ամսում Վրաստան օտարերկրյա այցելուների թիվը, 2011 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ (1,438 մլն), աճել է 54 տոկոսով եւ կազմել 2,211 մլն: Այդ մասին, ինչպես հաղորդում է "Արմենպրեսը", հաղորդել է Վրաստանի զբոսաշրջության գծով ազգային վարչակազմը:
Հաշվետու ժամանակաշրջանում Եվրոպայից Վրաստան է այցելել 920 հազար 704 մարդ (անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածում՝ 480 հազար 758 այցելու):
ԱՊՀ-ի երկրներից Վրաստան է ժամանել 1,187 մլն այցելու՝ 32 տոկոսով ավելի, քան 2011 թվականի նույն ժամանակաշրջանում (896 հազար 338): Նաեւ Վրաստան է այցելել ԱՄՆ-ի 19 հազար 315 քաղաքացի՝ 19 տոկոսով ավելի 2011 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ (16 հազար 189):
Վրաստան այցելուների թվով առաջատարը Թուրքիան է՝ 810 հազար 698, ինչը 107 տոկոսով ավելի է 2011 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ (391 հազար 937 մարդ):
483 հազար 317 այցելուով երկրորդ տեղում Ադրբեջանն է (աճը՝ 29 տոկոս, 375 հազար 700), երրորդ տեղում Հայաստանն է՝ 408 հազար 109 այցելու (աճը 22 տոկոս, 335 հազար 290): 2012 թվականի յոթ ամսում Ռուսաստանից Վրաստան է այցելել 237 հազար 950 մարդ, ինչը 81 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում (131 հազար 730):