11:58 . 01/08
ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ, առժամանակ կասեցվել է հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանի գործունեութունը: Այս մասին տեղեկացրել է "Հետքը"։ Նշվում է նաեւ, որ Չալյանն արձակուրդ գնալու դիմում է գրել:
Լրատվամիջոցների այլ տեղեկությունների համաձայն, աշխատանքից արդեն ազատվել է ոչ միայն Չալյանը, այլեւ՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը եւ ՊՆ կազմհավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանը:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն առայժմ չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը։ Նա ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել բարձրաստիճան զինվորականների՝ աշխատանքից ազատվելու տեղեկությւոները։
"Հենց պաշտոնապես նման հրաման եղավ, կտեղեկացնենք",- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։