15:25 . 21/07
Թուրքիայի Աղրը՝ Արարատ քաղաքի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Միկրոավտոբուսը, որը Ստամբուլ աշխատանքի մեկնած Աղրիի քաղաքացիներին էր հետ բերում, քաղաք մտնելու ժամանակ դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ եւ բախվել է բեռնատար մեքենային:
Վթարի հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել 10 մարդ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, մեկ այլ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Քըրըքքալե քաղաքի մոտակայքում: Շրջվել է բանվորներ տեղափոխող միկրոավտոբուսը, ինչի հետանքով զոհվել է 6, վիրավորվել 5 մարդ: