18:30 . 28/05
Հայ ազատագրական պայքարի վառ ներկայացուցիչ, քաջ ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանի կիսանդրին, որը կանգնեցված էր Սոչի քաղաքի մերձակայքում գտնվող Վոլկոնկա գյուղում, ընդամենն մի քանի օր է իր տեղում մնացել: Կիսանդրին հանվել է:
Հստակ եւ պաշտոնական տեղեկություն կիսանդրին հանելու պատճառների մասին դեռեւս չի հաղորդվում: Լուրերը հակասական են: Չի բացառվում, որ Սոչիի իշխանություններն են նման որոշում կայացրել` չկարողանալով դիմակայել ադրբեջանական եւ թուրքական կողմի ճնշումներին:
Կիսանդրի կանգնեցնելու նախագծի մասին լուրը խիստ բացասական արձագանք էր ստացել թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցներում: Տեղեկություններ կան, որ հնարավոր է, կիսանդրին հանվել է Ռուսաստանի հայերի միության կողմից:
Արձանի բացումը նախատեսվում էր այսօր՝ Հայասատնի առաջին հանրապետության օրվա կապակցությամբ:
Զորավար Անդրանիկի կիսանդրու հեղինակը սոչիաբնակ հայտնի քանդակագործ Մարատ Մինասյանն է: Նախաձեռնությունը ֆինանսավորվել է հասարակական հանգանակություններով: