18:27 . 06/07
2004 թվականից սկսած՝ Հայաստանը Կոսովո է ուղղարկել ավելի քան 600 զինվոր: Այսօր եւս Զվարթնոց օդանավակայանից Կոսովո է ճանապարհվել հայ խաղաղապահների նոր խումբը: Խաղաղապահ առաքելություն իրականացնող զինվորները Կոսովոյում կծառայեն վեց ամիս:
Հայ խաղաղապահներն օդանավ նստելուց առաջ նախ աղոթում են ու խաչակնքվում: Նրանք լսում են վերջին ցուցումները: Կոսովոյում պատասխանատու աշխատանք ունեն անելու: Մեր խաղաղապահներն իրականացնելու են պարեկային ծառայություն, ապահովելու են անցակետերի անվտանգությունը, նրանք պատասխանատու են լինելու նաեւ զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոյնաների հետ միասին հայ զինվորներին ճանապարհելու է եկել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա խաղաղապահներին նախ շնորհակալություն է հայտնում իրենց ծառայության ու նվիրումի համար։
Ուրոշեւաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ-ի "Բոնդսթիլ" ռազմակայանում էլ ռոտացիոն հիմունքով վեցամսյա ծառայություն կանցնեն հայ զինվորները: Հայ-ամերիկյան համատեղ բրիգադը Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի մասն է կազմում:
Հայ 35 խաղաղապահները տանը կլինեն արդեն վեց ամիս հետո: