Երկիր Մեդիա

Եվրոպայի լիգայի 2012-2013-ի առաջին փուլի հանդիպումները մեկնարկել են վիդեո

17:45 . 06/07

Երեկ մեկնարկել են Եվրոպայի լիգայի 2012-2013 թվականների մրցաշրջանի որակավորման առաջին փուլի հանդիպումները: Հայաստանի փոխչեմպիոն "Փյունիկը" Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Մոնտենեգրոյի բրոնզե մեդալակիր Գոլուբովցի քաղաքի "Զետային": Հանդիպումը սպասարկեց ավստրիական մրցավարական բրիգադը` Մարկուս Համետերի գլխավորությամբ:

"Փյունիկը" հայտավորել էր 26 ֆուտբոլիստի, որոնցից միայն Սարգիս Հովսեփյանը միջազգային կարգի հանդիպումների մեծ փորձ ուներ: Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին "Փյունիկի" ֆուտբոլիստները, եւ առաջին 20 րոպեների ընթացքում նրանք կարող էին երկու անգամ գրավել "Զետայի" դարպասը, սակայն մի դեպքում նպաստավոր դիրքից վրիպեց Վարդան Բակալյանը, մյուս դեպքում էլ շեղ հարվածեց Վիուլեն Այվազյանը:

Հետզհետե հյուրերը սկսեցին տիրել նախաձեռնությանը: Վտանգավոր պահեր ստեղծվում էին մեր թիմի տուգանային հրապարակում, երբ մրցակիցը բարձրից փոխանցումներ էր կատարում: Եվ առաջին եւ երկրորդ կեսում մի քանի անգամ վերահաս գոլերից "Փյունիկին" փրկեց դարպասապահ Ալբերտ Օհանյանը: Սակայն 61-րդ րոպեին Իգոր Վույալչիչի գլխի հարվածը նա չկարողացավ որսալ եւ "Զետան" բացեց հանդիպման հաշիվը: Սուրեն Չախալյանի սաներըփորձում էին հետ բերել կորցրածը, բայց ուղիղ 20 րոպե հետո Ալբերտ Օհանյանը ստիպված եղավ կրկին դուրս բերել գնդակը սեփական դարպասից, գոլի հեղինակ դարձավ Զարիհա Պելիշիչը:

Իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում "Փյունիկը" երրորդ գնդակն ընդունեց սեփական դարպասը, այս անգամ հաջողության հասավ Պետար Օռլանդիչը: Սուրեն Չախալյանի թիմը խոշոր հաշվով կրած պարտությունից հետո գրեթե զրկվում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից:

Հանդիպումից հետո Սուրեն Չախալյանը նշել է, որ պարտության պատճառներից մեկը թիմի տարիքն ու անփորձությունն էին: Իսկ դարպասապահ Ալբերտ Օհանյանի անցկացրած հանդիպումը գլխավոր մարզիչը բավարար է գնահատել` նշելով, որ հաղթում կամ պարտվում է թիմը, այլ ոչ թե դարպասապահը: Եթե անդրադառնանք այս հանդիպման դրվագներին, ապա կարելի է հուսալ, որ պատասխան խաղում այսքան գոլային պահերից գոնե մեկը մեր թիմը կարող է օգտագործել:

Իսկ "Զետայի" գլխավոր մարզիչ Ռադե Վեսովիչը նշել է, որ զգոնությունը թուլացնել իր թիմը չի պատրաստվում եւ երկրորդ խաղին կներկայա այնպես կարծես նախորդ հանդիպման հաշիվը 0:0 է: "Զետա"-"Փյունիկ" պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին: 

Եվրոպայի լիգայի առաջին հանդիպումներն ունեցան նաեւ Հայաստանի "Գանձասար" եւ "Շիրակ" ֆուտբոլային թիմերը: Գյումրիի "Շիրակը" միակն էր, որ երեկ իր խաղով ուրախություն պարգեւեց իր երկրպագուներին: Հյուրընկալվելով Մոնտենեգրոյի փոխչեմպիոնին, Շիրակը 1:0 հաշվով հաղթանակ տոնեց "Ռուդարիի" նկատմամբ: Կապանի "Գանձասարը" պարտություն կրեց հյուրընկալվելիս` 3:1 հաշվով զիջելով Ֆարերյան կղզիները ներկայացնող Ստրեյմուր թիմին:



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:54 . 23/05 ԱԺ-ում քննարկումը շարունակվում է. էներգակիրների 50 տոկոս թանկացման մասին է խոսքը վիդեո
  • 20:18 . 23/05 ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է եղել՝ գազի գնի թանկացման դեմ
  • 19:33 . 23/05 "Հայ գիրք" գրախանութենրի ցանցը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ վիդեո
  • 19:32 . 23/05 "Նուբարաշեն" ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է
  • 18:56 . 23/05 ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ծափերով ընդունեցին կառավարության ծրագիրը. Գալուստ Սահակյանի նյարդերը տեղի էին տվել վիդեո
  • 18:44 . 23/05 "Ռեալի" ավտոբուսը մեկ օր սպասարկել է Մադրիդի բնակիչներին
  • 18:22 . 23/05 Սպանված զինվորի հարազատների նկատմամբ բռնության գործադրման լուրերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
  • 18:11 . 23/05 "Զվարթնոց" օդանավակայանն էլ են ուզում քանդել. ճարտարապետների ուղերձը ՀՀ նախագահին
  • 17:59 . 23/05 Քննարկվեցին դատական փորձաքննության ու քրեագիտության հարցերը
  • 15:57 . 23/05 Ստամբուլի քրեական դատարանն ազատազրկման է դատապարտել հայազգի գրող Նիշանյանին
  • 15:35 . 23/05 Տիգրան Սարգսյանը բացահայտել է իր եկամուտների աճի "մեխանիկան"
  • 15:13 . 23/05 Վերահսկիչ պալատը եւս անարդյունավետ ծախս է գնահատել բիոզուգարանների ձեռքբերումը. կառավարությունն արձագանքել է վիդեո
  • 15:01 . 23/05 Անկարայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը
  • 14:17 . 23/05 Գազը կդառնա 156 դրամ, 7-8 դրամով կթանկանա նաեւ էլեկտրաէներգին
  • 13:37 . 23/05 Փրկարարների օգնությամբ փոքրիկի գլուխն ազատվել է ճաղավանդակներիի գերությունից
  • 12:42 . 23/05 Կաննի 66-րդ կինոփառատոնի մասնակիցներին թալանելու նոր դեպք է գրանցվել
  • 12:15 . 23/05 "Նաիրիտի" կառավարման համար "Իտերան" օրերս կգա բանակցելու
  • 11:58 . 23/05 Իրանի հետ պատերազմի դեպքում ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին վիդեո
  • 11:52 . 23/05 Լոնդոնում իսլամիստները հրապարակայնորեն սրախողխող են արել զինվորականին
  • 11:36 . 23/05 Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած համայնքների օգնության ծրագիրը հաստատվեց վիդեո

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us