Երկիր Մեդիա

Հայերենը կորցնում ենք, ու մեղավորը նաեւ հեռուստաեթերն է վիդեո

17:15 . 06/07

"Տարիներ առաջ մայրաքաղաքային հայերեն կար, իսկ այժմ Երեւանում մի քանի բարբառներ են իշխում",- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Պատճառն էլ, ըստ նրա` այն է, որ մեր լեզուն անտեր վիճակում է եւ աղավաղվում է ոչ միայն առօրյայում, այլ նաեւ` հեռուստաեթերում: Ծրագրերում կենցաղավարությունը շատ է:

"Ժողովրդավարություն ասվածը լեզվի մեջ էլ մուտք գործեց. սկսվեց ա-ախոսությունը, որը գարշելի, քստմնելի մի բան է: Հենց որեւէ ալիքով այդպես են խոսում, միանգամից շրջում եմ: Այս են տալիս այս ժողովրդին, այս խեղճ ժողովուրդը ձայնը կտրում, լռելյայն դիմանում է, ի՞նչ անի, լավը տան, լավը չի՞ վերցնի",- ասաց Դավիթ Գասպարյանը։

Իսկ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը ցավ է ապրում` սերիալներում նկարահանվող դերասաններից լսելով անգրագետ խոսք:

"Սոս Սարգսյանն` իմ թանկագին վարպետը, վերջերս այնքան զայրացած էր: Նա հաճախ խոսում է իր` Համազգային թատրոնի դերասանների հետ եւ այս հարցի շուրջ շատ պարզ ձեւակերպեց միտքը, ասաց. -"Ժամանակին մենք խաղում էինք գյուղացու կերպար "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմում, ոչ ոք ա-ով, ախպեր-ով ու ապե-ով չխոսեց, բայց դիտողներից ոչ ոք չկասկածեց, որ մենք գյուղացի ենք",- ասաց Կարինե Ջանջուղազյանը։ 

Խնդրի լուծումը բանախոսները տեսնում են առանձին մի կառույցի ստեղծման մեջ, որով վերահսկողություն կիրականացվի եւ Սահմանադրությունում ամրագրված օրենքը, այն է` ՀՀ պետական լեզուն հայերենն է, ի վերջո` իրականություն կդառնա:



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 12:42 . 23/05 Կաննի 66-րդ կինոփառատոնի մասնակիցներին թալանելու նոր դեպք է գրանցվել
  • 12:15 . 23/05 "Նաիրիտի" կառավարման համար "Իտերան" օրերս կգա բանակցելու
  • 11:58 . 23/05 Իրանի հետ պատերազմի դեպքում ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին
  • 11:52 . 23/05 Լոնդոնում իսլամիստները հրապարակայնորեն սրախողխող են արել զինվորականին
  • 11:36 . 23/05 Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած համայնքների օգնության ծրագիրը հաստատվեց
  • 20:51 . 22/05 ՀՅԴ, ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը" կառավարության ծրագրին դեմ կքվեարկեն, ԲՀԿ-ն վաղը կասի
  • 20:37 . 22/05 Հատուկ քննչականի նոր պետը խոսել է Ներսիկ Նազարյանի եւ նախկին այլ պաշտոնյաների անվան հետ կապված աղմկահարույց գործերի մասին
  • 20:00 . 22/05 Սենատի իրավական հանձնաժողովը հավանության է արժանացրել ներգաղթյալների մասին օրինագիծը
  • 19:47 . 22/05 Ստոքհոլմում որոշ շրջանների բնակիչների տարհանել են՝ ոստիկանության հետ բախումների պատճառով
  • 19:30 . 22/05 Լոս Անջելեսում քաղաքապետի ընտրություններում հաղթել է հայամետ Էրիկ Գարսեթին
  • 19:07 . 22/05 Բանակում հրազենի գործադրմամբ հերթական միջադեպն է գրանցվել
  • 18:56 . 22/05 Վահան Հովհաննիսյանը՝ նախարարներին. "Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ-ում չեք լինի, այլ կարտագաղթեք" վիդեո
  • 18:10 . 22/05 Կենսաթոշակային համակարգում չարաշահումների գործով հերթական գործի քննություն ավարտվեց վիդեո
  • 17:51 . 22/05 Սեւանում ձկնատեսակների ոչնչացումը շարունակվում է. ընդամենը 6.5 տոննա սիգ է մնացել վիդեո
  • 16:46 . 22/05 Իրանում նախագահի 686 թեկնածուներից ընտրապայքարին կմասնակցի միայն 8-ը
  • 16:07 . 22/05 ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում էներգետիկ ոլորտի ապագային նվիրված համաժողով էր կազմակերպել
  • 15:30 . 22/05 ՌԴ-ն չի բացառում ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքի համար միայն հրավերով կարգի սահմանումը
  • 14:54 . 22/05 Աղվան Վարդանյանը՝ կառավարությանը. "Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից, այլ արժեքներ կան"
  • 14:46 . 22/05 Պռոշյան համայնքի դպրոցի տնօրենի ընտրությունը ԿԳՆ-ի փորձագետի բացակայության պատճառով երրորդ անգամ չկայացավ վիդեո
  • 13:38 . 22/05 Գայլերի հարձակումները շարունակվում են. վերջին դեպքն այսօր է՝ հոշոտվել է 23 գլուխ ոչխար

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us