12:16 . 02/07
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու Եվրամիության միակողմանի պատժամիջոցները բացասական ներգործություն կունենան համաշխարհային տնտեսության վրա, ինչն առաջին հերթին վտանգի տակ կառնի էներգետիկ համընդհանուր անվտանգությունը:
Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը` մեկնաբանելով իրանական նավթի ներկրման վրա ԵՄ-ի արգելքի ուժի մեջ մտնելը:
Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, հուլիսի մեկով Եվրամիությունը դադարեցնում է նավթի բոլոր տեղափոխումներն ու գնումներն Իրանից: Այս ժամկետների համաձայն, դադարեցվելու են նաեւ գործող բոլոր պայմանագրերը:
Այս պատժամիջոցներով միջազգային հանրությունը փորձում է ուժեղացնել Թեհրանի նկատմամբ ճնշումները՝ միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի դիրքորոշման պատճառով: Իրանը պնդում է՝ որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի խաղաղ պայմաններում ուրան հարստացնելու իր իրավունքը: Մինչդեռ Արեւմուտքը համոզված է, որ Իրանը զագնվածային ոչնչացման զենք ստեղծելու նպատակներ ունի: