Երկիր Մեդիա

Փորձ է արվել պայթեցնել ոչ միայն Երեւանի "Հարսնաքարը", այլեւ Սեւանի՞նը վիդեո

11:44 . 02/07

Հուլիսի 1-ին, գիշերը ժամը 2.15-ի սահմաններում, զինվորական հագուստով մի քաղաքացի ճամպրուկով մտել է Երեւանի "Հարսնաքար" ռեստորանի տարածք եւ սպառնացել, որ այն պայթեցնելու է:

 

Ռեստորանային համալիր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները: Օպերատիվ-քննչական խումբը շուրջ երեք ժամ բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում նրան կարողացել են վնասազերծել:

 

 

 

Քաղաքացու պայուսակում հայտնաբերվել է երեք 400 գրամանոց, երկու 200 գրամամոց, մեկ 25 գրամանոց տրոտիլ, 2 նռնակ, 40 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 լուսային ազդանշանային հրթիռ, ծալովի 2 դանակ եւ բջջային հեռախոս: Այդ ամենն առգրավվել է:

Ավելի ուշ պարզվել է, որ "Հարսնաքար" ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ, Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, 39-ամյա Վարդան Սամվելյանն է:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունից Panorama.am-ին տեղեկացրել են, որ Սամվելյանը ձերբակալվել է։ Չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր. 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ "Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը"։

Փոխգնդապետը հարցաքննվել է որպես կասկածյալ, ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան։ 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ի դեպ, ըստ որոշ լրատվամիջոցների, նույն օրը՝ գրեթե նույն ժամին, երեք զինվորական էլ փորձել են մուտք գործել Սեւանի "Հարսնաքար" հյուրանոցային համալիր, սակայն այստեղ պահակախումբը կարողացրել է հեռացնել նրանց։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող "Հարսնաքար" ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին եւ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին, ով ուժեղ հարվածներից ստացել էր ուղեղի այտուց, իսկ մի կիսագունդը թեքվել է դեպի մյուսը: Վահե Ավետյանի կյանքը այդպես էլ փրկել չէր հաջողվել:

Հունիսի 30-ի երեկոյան նշված ռեստորանի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեցին հարյուրավոր քաղաքացիներ: 



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:49 . 21/05 ՀՅԴ. "Այս իշխանությունը 2 բան երբեք չի ընդունի"
  • 20:40 . 21/05 Ալեքսանդր Արզումանյանը՝ կառավարության ծրագրի մասին. "Կենացները քաղցրացել են..."
  • 20:28 . 21/05 ԱԺ-ում առաջարկ է արվել հիմնադրամ ստեղծել՝ կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու համար
  • 20:05 . 21/05 Վրաստանի նախկին վարչապետը ձերբակալվել է
  • 19:52 . 21/05 "Հարսնաքարի" գործով վկա Ռուբեն Հայրապետյանը սեփական նախաձեռնությամբ ներկայացել է դատարան
  • 19:38 . 21/05 Ինչո՞ւ է Մոսկվան խաղում Հայաստանի դեմ
  • 19:07 . 21/05 Արմեն Ռուստամյանի հայտարարությունը. "Ինքն իր դեմ կառավարությունը չի պայքարելու..."
  • 18:53 . 21/05 Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են "Եվրատեսիլ" մրցույթի քվեարկության խնդրի մասին
  • 17:59 . 21/05 Մաքսային ծառայությունը բարեփոխումների փուլում է
  • 16:52 . 21/05 Լավրով-Մամեդյարով հանդիպումը կայացել է. քննարկվել է նաեւ Ղարաբաղի հարցը
  • 16:33 . 21/05 Կարտկահարության հետեւանքներն աննախադեպ են. 35-40 միլիոն դոլար են կազմում
  • 16:13 . 21/05 Երեւանում կկայանա Էլիֆ Շաֆակի "Ստամբուլի ընկեցիկը" գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը վիդեո
  • 15:22 . 21/05 Կաննում ներկայացվել է Ղարաբաղի մասին պատմող "Ֆլորիստ" ֆիլմի սցենարի նախագիծը
  • 14:52 . 21/05 Նալբանդյանը Հեյգի հետ քննարկել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրները
  • 13:09 . 21/05 Վահան Հովհաննիսյանի հարցը վարչապետին. "Եթե մահացած մարդիկ կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան որ..." վիդեո
  • 12:54 . 21/05 Գյուղատնտեսության զարգացման ջատագով կառավարությունը խնձորի այգիների կողքին աղբավա՞յր է բացում վիդեո
  • 12:49 . 21/05 Մահացել է The Doors խմբի հիմնադիրներից Ռեյ Մանզարեկը
  • 12:21 . 21/05 Մոնսերատ Կաբալյեն Երեւանում հանդես կգա համերգով
  • 12:13 . 21/05 Էներգետիկայի նախարարը՝ գազի գնի մասին. ""Դեռ չի բարձրացել, հերյուրանք է, բամբասանք... Այ, երբ գները կբարձրանան՝ ավելի պարզ կլինի"
  • 12:11 . 21/05 Օկլահոմա նահանգն աղետի գոտի է հայտարարվել. պտտահողմի զոհերի թիվը հասել է 91-ի

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us