Երկիր Մեդիա

ՀՅԴ-ն դատապարտում է. Վահե Ավետյանի մահը գույժ, ահազանգ և ապտակ է ողջ հասարակությանը վիդեո

16:32 . 30/06

Հունիսի 17-ին "Հարսնաքար" ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի մահը գույժ, ահազանգ և ապտակ է մեր ողջ հասարակությանը, Սահմանադրությամբ իրավական և ժողովրդավարական հռչակված Հայաստանի Հանրապետությանը:

Մեր հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում վավերական դարձած բռնությունը, զոռբայությունը, մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, անպատժելիությունը, ամենաթողությունն ու ցինիզմը խաթարում են իրավական պետության հիմքերը, հյուծում մեր հասարակությունը, նվաստացնում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, հոռետեսության ու հուսալքության դատապարտված հայ մարդուն դրդում իր ապագան Հայաստանի սահմաններից դուրս փնտրել:

ՀՅԴ Երևանի մարզային ժողովը դատապարտում է հունիսի 17-ին "Հարսնաքար" ռեստորանային համալիրում ՀՀ զինված ուժերի սպաների նկատմամբ իրագործված դաժան ծեծի փաստը, այն դիտում երկրում առկա քաղաքական, բարոյական և հոգեբանական ավանդույթների ու մթնոլորտի արդյունք ու հետևանք:

Ցավակցում ենք Վահե Ավետյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, մեր ողջ հասարակությանը: ՀՀ իշխանություններից պահանջում ենք կատարվածին տալ համարժեք քաղաքական, իրավական և բարոյական գնահատական և մեղավորներին՝ դրդիչներին, կազմակերպիչներին ու իրագործողներին պատժել ՀՀ օրենքների ողջ խստությամբ։

ՀՅԴ Երեւանի մարզային ժողով



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:51 . 22/05 ՀՅԴ, ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը" կառավարության ծրագրին դեմ կքվեարկեն, ԲՀԿ-ն վաղը կասի
  • 20:37 . 22/05 Հատուկ քննչականի նոր պետը խոսել է Ներսիկ Նազարյանի եւ նախկին այլ պաշտոնյաների անվան հետ կապված աղմկահարույց գործերի մասին
  • 20:00 . 22/05 Սենատի իրավական հանձնաժողովը հավանության է արժանացրել ներգաղթյալների մասին օրինագիծը
  • 19:47 . 22/05 Ստոքհոլմում որոշ շրջանների բնակիչների տարհանել են՝ ոստիկանության հետ բախումների պատճառով
  • 19:30 . 22/05 Լոս Անջելեսում քաղաքապետի ընտրություններում հաղթել է հայամետ Էրիկ Գարսեթին
  • 19:07 . 22/05 Բանակում հրազենի գործադրմամբ հերթական միջադեպն է գրանցվել
  • 18:56 . 22/05 Վահան Հովհաննիսյանը՝ նախարարներին. "Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ-ում չեք լինի, այլ կարտագաղթեք" վիդեո
  • 18:10 . 22/05 Կենսաթոշակային համակարգում չարաշահումների գործով հերթական գործի քննություն ավարտվեց վիդեո
  • 17:51 . 22/05 Սեւանում ձկնատեսակների ոչնչացումը շարունակվում է. ընդամենը 6.5 տոննա սիգ է մնացել վիդեո
  • 16:46 . 22/05 Իրանում նախագահի 686 թեկնածուներից ընտրապայքարին կմասնակցի միայն 8-ը
  • 16:07 . 22/05 ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում էներգետիկ ոլորտի ապագային նվիրված համաժողով էր կազմակերպել
  • 15:30 . 22/05 ՌԴ-ն չի բացառում ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքի համար միայն հրավերով կարգի սահմանումը
  • 14:54 . 22/05 Աղվան Վարդանյանը՝ կառավարությանը. "Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից, այլ արժեքներ կան"
  • 14:46 . 22/05 Պռոշյան համայնքի դպրոցի տնօրենի ընտրությունը ԿԳՆ-ի փորձագետի բացակայության պատճառով երրորդ անգամ չկայացավ վիդեո
  • 13:38 . 22/05 Գայլերի հարձակումները շարունակվում են. վերջին դեպքն այսօր է՝ հոշոտվել է 23 գլուխ ոչխար
  • 13:26 . 22/05 Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրել են Հարավային Կորեայի դրոշը
  • 12:59 . 22/05 ԱՄՆ-ում փորձում են պարզել անհայտ հիվանդությունը, որից արդեն երկու մարդ է մահացել
  • 12:39 . 22/05 Մերաբիշվիլիի տան խուզարկությամբ խոշոր չափի գումար է հայտնաբերվել
  • 11:56 . 22/05 ԱՄՆ-ում պտտահողմից տուժածների թիվն այնքան շատ չէ, որքան հրապարակվում է
  • 11:33 . 22/05 Նալբանդյան. "Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ"

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us