Երկիր Մեդիա

"Ողջամիտ զիջումների" շաբաթը. Ղարաբաղը նորից լուրջ գործոն է դառնում դրսում եւ ներսում

16:12 . 30/06

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի թեման անցնող շաբաթ բուռն կերպով քննարկվում էր ոչ միայն պետական այրերի արտասահմանյան այցերի ընթացքում, այլ նաեւ ներքաղաքական միջանցքներում եւ անգամ սոցիալական ցանցերի քաղաքական գործիչների էջերում։

Եթե դրսում հիմնախնդիրը քննարկվեց զուտ բանակցային գործընթացի հեռանկարի եւ լուծումների առումով, ապա Հայաստանում քաղաքական դաշտում խաղացող տարբեր կողմեր միմյանց հերթական մեղադրանքները ներկայացրեցին։

Հանրապետության նախագահը Բրյուսելում էր, իսկ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչը շատ հազվադեպ է լինում, Արցախում։ Արցախի նախագահ Բակո Սահակյանին նա տեղեկացրել է Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման, խոսել նաեւ ադրբեջանական սադրանքների եւ դրանց հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերի մասին:

Թեմային անդրադարձ է եղել նաեւ Բրյուսելում։ "Եվրոպական ժողովրդական կուսակցության" գագաթնաժողովում ՀՀ նախագահը բարձրաձայնեց "ոջամիտ զիջումների" մասին։

"Հայաստանը մտահոգված է հակամարտության շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում արձանագրված ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների կապակցությամբ: Մենք վերահաստատում ենք հակամարտությունը խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի սահմաններում լուծելու Հայաստանի պատրաստակամությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ողջամիտ փոխզիջումների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի",- ասաց Սերժ Սարգսյանը:

Սա պաշտոնական տեղեկատվություն էր, իսկ համացանցային տիրույթում արցախյան թեմայի անդրադարձը հերթական մեղադրանքների առիթ դարձավ։ ՀՀ նախկին արտգործնախարար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իրավապահների հետ հարաբերություններ ճշտելու թեմայից կտրուկ շրջադարձ կատարեց։

"Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է: Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խոր լիներ",- նշեց Վարդան Օսկանյանը։ 

Չմանրամասնելով փակուղում հայտնվելու պատճառների մասին Օսկանյանի եզրակացությունները՝ նշենք, որ ներհայաստանյան քննարկումներում առավելապես նկատվում էր հարաբերություններ պարզելու միտումը. պատահական չէր, որ Օսկանյանը նույն հոդվածում հղում է կատարում այս շաբաթ ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին։

"Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությանը նախորդել էր մեքսիկական Լոս Քաբոսում Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որի դիվանագիտական ձեւակերպումները, ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում, բավական խիստ էին եւ էապես տարբերվում էին նախորդ՝ լ' Ակվիլայի (2009թ.), Մուսկոկայի (2010թ.) եւ Դովիլի (2011թ.) հայտարարություններից",- գրել էր Օսկանյանը։ 

Ֆեյսբուքյան այս մտորումներին եւ հատկապես՝ Օսկանյանի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված քաղաքական եւ գնահատող ռեւերանսներին շատ շուտ՝ մեկ օր անց, կրկին Facebook-ում արձագանքեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
 
Զարմանք. այսպես կարելի է բնութագրել նախագահի աշխատակազմի ղեկավարի գրառումը։ Սարգսյանը շուրջ 3 էջով ներկայացրել է իր հակափաստարկները Ղարաբաղի հարցի մասին։ Սակայն դրան կարող էր եւ անդրադառնալ, որովհետեւ Սարգսյանի խնդիրն՝ այս դեպքում, բանակցային տարբեր փուլերի վերլուծությունը չէր, ինչպես եւ՝ Օսկանյանինը։ 

"Պարոն Օսկանյանի կարծիքի հիմնական մեխը քաղաքական է՝ ոչ թե քաղաքագիտական: Գրվածի առանցքը Լեռնային Ղարաբաղը չէ, այլ "ինչպես նկատեց առաջին նախագահն իր վերջին ելույթում" ձեւակերպման շրջանառումը: Նպատակը մեկն է` ազդանշան տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին` նրա հետ համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ",- գրել է Վիգեն Սարգսյանը:
 
Իսկ ամենավերջում նա Օսկանյանին հիշեցնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը` ղարաբաղյան հարցում, նախկին ԱԳ նախարարը "պարտվողական" էր գնահատում, իսկ այն հանգրվանը, որին նա հասցրել էր բանակցային գործընթացը` "ամենախորը փակուղի":
 
"Ընտրությունը Ձերն է, ինչպես նաեւ՝ մտափոխվելու իրավունքը",- բարեկամաբար խորհուրդ է տվել Սարգսյանն՝ Օսկանյանին, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում խորհուրդ տվեց ԲՀԿ-ին՝ չանսալ ՀՀԿ-ի ճնշումներին։


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 16:47 . 25/05 YouTube-ը Տաջիկստանում արգելափակել են
  • 16:30 . 25/05 "ՀայՌուսագազարդի" հասարակայնության հետ կապերի բաժնի պետը չի մասնակցի գազի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաներին
  • 16:14 . 25/05 Մոսկվայի "Հայկական վերածնունդ" կիրակնօրյա դպրոց 25 տարեկան է վիդեո
  • 15:47 . 25/05 Շոտլանդիայի խորհրդարանում ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին միջնորդագիր
  • 15:38 . 25/05 Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային համաժողովին մեկ պայմանով
  • 15:13 . 25/05 Առաջին հանրապետության ժամանակ քաղաքական գործիչների մղումներն ավելի ազնիվ էին
  • 14:31 . 25/05 Իրանի նախագահի թեկնածու Սայիդ Ջալիլին ընտրվելու դեպքում նպաստելու է մահմեդականության տարածմանը
  • 13:41 . 25/05 Կալիֆոռնիական առողջապահական հիմնադրամը 10 հազար դոլար է հատկացրել Փասադենայի հայկական համայնքին
  • 13:12 . 25/05 Dorians-ը հունիսի մեկին բացօթյա համերգով իր շնորհակալությունը կհայտնի
  • 12:43 . 25/05 Գորիսում հնչեց վերջին զանգը եւ ազդարարվեց նոր կյանքի սկիզբը վիդեո
  • 12:18 . 25/05 "Նախագահն Աստված չէ... Նա, ով խախտել է օրենքը, պատասխան պետք է տա",- Իվանիշվիլի վիդեո
  • 11:40 . 25/05 Քրիստին Լագարդին չեն դատի. նա կշարունակի պաշտոնավարել վիդեո
  • 20:34 . 24/05 Ոտիկանապետը գյուղապետերին օգնություն է խոստացել եւ հորդորել՝ ձեռնպահ մնալ խնդիրները հակաօրինական ճանապարհով լուծելուց
  • 20:29 . 24/05 Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա
  • 11:56 . 25/05 Պոլիտեխնիկի 20 ուսանողի "Ալբերտ Սուքիասյանի" անվան կրթաթոշակ կտրվի
  • 20:14 . 24/05 Օբաման հայտարարել է՝ Գուանտանամոն փակելու է
  • 20:07 . 24/05 Վանաձորի քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներից վիդեո
  • 19:58 . 24/05 Բակո Սահակյանը Մարտակերտում հետեւել է զորավարժությունների ավարտական փուլին վիդեո
  • 19:51 . 24/05 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել են նախագահն ու ԱԳ նախարարը
  • 19:49 . 24/05 Արքայազն Չարլզը կժամանի Հայաստան

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us