14:11 . 30/06
Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում աշխարհի գերտերություններն այսօր Սիրիայի հարցով նոր հանդիպում կանցկացնեն: Ժնեւի կոնֆերանսում քննարկվող հիմնական թեմաներից մեկը լինելու է Անանի նոր ծրագիրը, որը նախատեսում է Սիրիայում "Ազգային համաձայնության կառավարության" ստեղծում, ինչն էլ կներառի հակամարտության 2 կողմերին:
Հատկանշական է, որ ընդդիմությունն արդեն մերժել է Անանի առաջարկը՝ հայտարարելով, որ չի ընդունի, քանի դեռ Ասադի հրաժարականի վերաբերյալ դրույթ չկա:
Միացյալ Նահանգների գործադրած ջանքերի շորհիվ այսօրվա համաժողովին ներկա չեն լինի տարածաշրջանային 2 կարեւոր պետություններ՝ Իրանը եւ Սաուդիան Արաբիան:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն արդեն հաղորդել է Ժնեւի կոնֆերանսի ձախողված մեկնարկի մասին: Վերջինիս խոսքով՝ փորձագետները չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով կոնֆերանսի եզրափակիչ հայտարարության շուրջ:
"Խնդիրը համակարգային մոտեցման մեջ է: Մեր արեւմտյան գործընկերները ցանկանում են իրենք որոշել Սիրիայում ներքաղաքական գործընթացների ուղղությունները, չնայած դա սիրիացիների գործն է, եւ հենց նրանք պետք է դա անեն" - հայտարարել է Գատիլովը: