15:36 . 29/06
Սատուրնի ամենամեծ արբանյակի՝ Տիտանի վրա ստորերկրյա օվկիանոսի գոյության ապացույցներ են հայտնաբերել: Հայտնագործությունը հնարավոր է դարձել NASA-ի միջմոլորակային "Կասսինի" կայանի օգնությամբ։
Կայանի՝ 2004-2011 թվականների ընթացում կատարված թռիչքների տվյալներով գիտնականները պարզել են, որ օվկիանոսը գտնվում է Տիտանի սառցե մակերևույթի տակ՝ 100կմ խորության վրա։
"ИТАР-ТАСС"-ի հաղորդմամբ, ենթադրվում է, որ ստորերկրյա օվկիանոսներ կարող են լինել նաև Յուպիտերի արբանյակ Եվրոպայի, ինչպես նաև Սատուրնի փոքր արբանյակ Էնցելադի վրա:
Գիտնականները ենթադրում են, որ լճում կարող է հենց ջուր լինել, սակայն, այնուամենայնիվ, Տիտանի կեղևի տակ ջրի առկայությունը չեն համարում կյանքի գոյության վկայություն: