Երկիր Մեդիա

Գեղարվեստի ակադեմիայի ուսանողուհուն փրկելու համար ակցիները շարունակվում են վիդեո

19:44 . 27/06

Ընկերները, հարազատներն ու անծանոթ մարդիկ շարունակում են պայքարել 22-ամյա Նելլի Ադամյանի կյանքը փրկելու համար: Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժնի ուսանողուհին հիվանդ է սուր լեյկոզով եւ արդեն մի քանի ամիս է` բուժվում է Մոսկվայում:

Բժիշկները վստահեցնում են, որ ոսկրածուծի փոխպատվաստման դեպքում բուժման հավանականությունը մեծ է: Բայց բուժման համար անհրաժեշտ 180 հազար դոլարը ընտանիքը վճարել չի կարողանում: Ընկերներն ու դասախոսներն արդեն մի քանի ցուցահանդես-վաճառք են կազմակերպել, փողոցում երթ-դրամահավաք անցկացրել, պատրաստում են բարեգործական նոր միջոցառումներ:

Ընկերներն ասում են` երբեմն մարդիկ իրենց վերջին դրամն են տալիս, բայց հավաքված դրամն անհրաժեշտ գումարի փոքր տոկոսն է միայն: Գործարարներին դիմումներն առայժմ անարձագանք են: Հարազատներն ու ընկերները չեն հուսահատվում, նորից խնդրում են մեծ ու փոքր նվիրատվություններով օգնել Նելլին:

Այդ նպատակով բացվել է helpnelli.info կայքը, որտեղ նշված է հաշվեհամարը, կան տեղեկություններ Նելլի հիվանդության, բուժման ընթացքի մասին:

"Բոլոր ճանապարհները, որոնք կարող էին օգնել Նելլիին, բոլոր ճանապարհներն ընտրել ենք եւ փորձում ենք օգնել: Իմ խնդրանքն էսպիսին է` օգնեք Նելլիին, էս վիճակից հանենք մեր շնորհալի ուսանողուհուն, արվեստագետին, շնորհալի մարդուն",- ասաց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզային եւ դեկորտաիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 19:26 . 19/06 Սոցապահովության բաժնի վարիչը զոհվածի այրուց կաշառք է պահանջել եւ ստացել
  • 18:14 . 19/06 Ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալներ ունենք
  • 18:08 . 19/06 Մխիթարյանի տրանսֆերի հարցը կարծես լուծված է
  • 17:58 . 19/06 Հադրութի շրջանի Հին Թաղերում մարդկանց պահողը հույսն է վիդեո
  • 16:28 . 19/06 Նախարարն, ըստ էության, հաստատեց` 20 տոկոսն էլ կտան "Գազպրոմին"
  • 16:25 . 19/06 Ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը երեք տարով կերկարաձգվի
  • 16:02 . 19/06 Գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Ամասիայում ցույցի դուրս եկած գյուղացիների հետ վիդեո
  • 15:54 . 19/06 Սամարայի շրջանում զինամթերքի պահեստում երեկ բռնկված հրդեհը մարել դեռ չի հաջողվում
  • 15:06 . 19/06 Վլադիմիր Գասպարյանը Գորիսում տեղի ունեցածը "վատ դեպք" է որակում վիդեո
  • 14:37 . 19/06 ԼՂՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է եռանախագահների հայտարարությունը
  • 14:07 . 19/06 Օֆշորային եռյակի հիմնադիր Սուքիասյանը պատմել է եղելությունը. նամակ դատախազությանը եւ "Հետքին" վիդեո
  • 13:44 . 19/06 Ոստիկանապետը կաղոթի ցույցերի խաղաղ ընթացքի համար. Արզնիում զորավարժություններ են եղել վիդեո
  • 13:03 . 19/06 Մերկելի կուսակցությունն էլ դեմ է Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցությանը
  • 12:46 . 19/06 Երեւանում մեկնարկել է "Մասնակցային ժողովրդավորությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը
  • 12:16 . 19/06 Աշխարհում փախստականների թիվը աննախադեպ չափով ավելացել է
  • 12:02 . 19/06 Օբաման պաշտոնական այցով առաջին անգամ Գերմանիայում է
  • 11:47 . 19/06 Հայ Դատն արձագանքել է համանախագահների հայտարարությանը
  • 11:42 . 19/06 Գիշերը հրդեհ է բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
  • 11:03 . 19/06 Օֆշորային եռյակի գործից նոր բացահայտումներ. Սուքիասյանը նոր նամակ է գրել՝ բացելով եռյակի գաղտնիքը
  • 21:11 . 18/06 ՀՀԿ-ն զարմանում է, իսկ Վերահսկիչը խոստանում՝ ավելի շատ գործեր ենք ուղարկելու դատախազություն, վիդեո

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us