19:13 . 27/06
Սպանությունների ու ինքնասպանությունների մասին լրատվամիջոցներով տարածվող լուրեը, ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, իրականում տեղի ունեցող դեպքերի մի մասն են միայն: Չկա նաեւ որեւէ լուրջ հետազոտություն, թե որո՞նք են ինքնասպանությունների պատճառները, թեեւ ազգագրագետը վստահ է, որ դրանք սոցիալական հիմք ունեն:
Հասարակությունը խորն ապատիայի, անորոշության մեջ է, դրան գումարվում է նաեւ ագրեսիան, իսկ սոցիալական կայուն հարաբերություններ ապահովող շերտն արտագաղթում է:
Երաժիշտ Արտավազդ Բայաթյանի կարծիքով` ավելի լավ է արտագաղթել, քան` ինքնասպան լինել:
"Հարսնաքարում" վերջերս տեղի ունեցած միջադեպի օրինակով Հրանուշ Խառատյանը հիշեցնում է` ովքեր եւ ինչպես են հասարակության մեջ լուծում խնդիրները: