15:26 . 27/06
Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի բարձր հովանու ներքո հունիսի 18-20-ը անցկացվող "9 դարպաս" փառատոնի շրջանակներում "Չարիքի հնէաբանության" ուսումնասիրման կենտրոնը կազմակերպել էր "Մուսա լեռներ" խորագրով գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են Պրահայի Կարլի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին հանգամանալից զեկույցով հանդես է եկել Նորթրիջի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր, հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, ծագումով մուսալեռցի Վահրամ Շեմմասյանը:
Հայոց ցեղասպանությանը եւ պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը հանգամանալից անդրադարձել է նաեւ Շվեդիայի Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Լեւինը: Ցուցադրվել է Էնդրյու Գոլդբերգի "Հայոց ցեղասպանությունը" փաստավավերագրական ֆիլմը: