Երկիր Մեդիա

"ՀԱԿ-ը շատ կցանկանար ԲՀԿ-ի հետ համագործակցել, բայց ԲՀԿ-ն կուզի՞",- հարցնում է Խ. Հարությունյանը վիդեո

15:02 . 27/06

ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այսօր խոստովանել է, որ նախկին կառավարության՝ ճգնաժամին դիմակայելու ոչ բոլոր քայլերն են ճիշտ եղել, թեեւ նոր կառավարության ծրագրի սուր քննադատությունը խորհրդարանում, նրա կարծիքով, պատճառաբանված չէր։

"Ծրագիրը զուտ քաղաքական փաստաթուղթ է, եւ այնտեղ չէր կարող լինել առաջիկա 5 տարիների գործողությունների մի ամբողջ պլան",- ասել է պատգամավորը` նկատելով, որ տնտեսության զարգացման գործում կառավարության մասնակցության մասին հայտարարությունը լուրջ հայտ է՝ իրավիճակը մեղմելու համար։

Նա կարեւորել է մենաշնորհների դեմ պայքարը, եւ չի համաձայնել այն դիտարկմանը, թե այդ պայքարը դժվար է, քանի որ իշխող կուսակցության անդամներն են հենց մենաշնորհներ ձեւավորում մեր երկրում։

"Խոշոր գործարարներ կան նաեւ ընդդիմության մեջ։ Ես կարծում եմ, որ մեզ այս պահին լուրջ օրենսդրական փոփոխություններ են պետք",- ասել է պատգամավորը։

Նախօրեին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ին ուղղված քաղաքական ռեւերանսներին անդրադառնալով՝ ՀՀԿ պատգամավորը խորհրուրդ է տվել այս պահին ԲՀԿ-ի առջեւ խիստ պահանջներ չդնել։

"ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական ուժ՝ կայացման փուլում է, իսկ ՀԱԿ-ն էլ ցանկանում է նման հայտարարություններով լրացնել իր համակիրների կորսված շարքերը",-հայտարարությունն այսպես է մեկնաբանել Խոսրով Հարությունյանը։

Ըստ նրանց, ԲՀԿ-ի քաղաքական հետաքրքրություների մեջ պետք է փնտրել ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունները։ ՀԱԿ-ը շատ կցանկանար, որ դա այդպես լիներ, բայց հարց է՝ ԲՀԿ-ն կուզե՞ր։

"ԲՀԿ-ն կարող է չհամագործակցել ՀՀԿ-ի հետ, շարունակել մնալ իր սեփական նիշայում։ Ո՛չ լինել իշխանույթան մեջ, ո՛չ էլ օրթոդոքս ընդդիմություն",- ասաց Խոսրով Հարությունյանը։



Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:51 . 22/05 ՀՅԴ, ՀԱԿ-ն ու "Ժառանգությունը" կառավարության ծրագրին դեմ կքվեարկեն, ԲՀԿ-ն վաղը կասի
  • 20:37 . 22/05 Հատուկ քննչականի նոր պետը խոսել է Ներսիկ Նազարյանի եւ նախկին այլ պաշտոնյաների անվան հետ կապված աղմկահարույց գործերի մասին
  • 20:00 . 22/05 Սենատի իրավական հանձնաժողովը հավանության է արժանացրել ներգաղթյալների մասին օրինագիծը
  • 19:47 . 22/05 Ստոքհոլմում որոշ շրջանների բնակիչների տարհանել են՝ ոստիկանության հետ բախումների պատճառով
  • 19:30 . 22/05 Լոս Անջելեսում քաղաքապետի ընտրություններում հաղթել է հայամետ Էրիկ Գարսեթին
  • 19:07 . 22/05 Բանակում հրազենի գործադրմամբ հերթական միջադեպն է գրանցվել
  • 18:56 . 22/05 Վահան Հովհաննիսյանը՝ նախարարներին. "Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ-ում չեք լինի, այլ կարտագաղթեք" վիդեո
  • 18:10 . 22/05 Կենսաթոշակային համակարգում չարաշահումների գործով հերթական գործի քննություն ավարտվեց վիդեո
  • 17:51 . 22/05 Սեւանում ձկնատեսակների ոչնչացումը շարունակվում է. ընդամենը 6.5 տոննա սիգ է մնացել վիդեո
  • 16:46 . 22/05 Իրանում նախագահի 686 թեկնածուներից ընտրապայքարին կմասնակցի միայն 8-ը
  • 16:07 . 22/05 ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում էներգետիկ ոլորտի ապագային նվիրված համաժողով էր կազմակերպել
  • 15:30 . 22/05 ՌԴ-ն չի բացառում ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքի համար միայն հրավերով կարգի սահմանումը
  • 14:54 . 22/05 Աղվան Վարդանյանը՝ կառավարությանը. "Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից, այլ արժեքներ կան"
  • 14:46 . 22/05 Պռոշյան համայնքի դպրոցի տնօրենի ընտրությունը ԿԳՆ-ի փորձագետի բացակայության պատճառով երրորդ անգամ չկայացավ վիդեո
  • 13:38 . 22/05 Գայլերի հարձակումները շարունակվում են. վերջին դեպքն այսօր է՝ հոշոտվել է 23 գլուխ ոչխար
  • 13:26 . 22/05 Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրել են Հարավային Կորեայի դրոշը
  • 12:59 . 22/05 ԱՄՆ-ում փորձում են պարզել անհայտ հիվանդությունը, որից արդեն երկու մարդ է մահացել
  • 12:39 . 22/05 Մերաբիշվիլիի տան խուզարկությամբ խոշոր չափի գումար է հայտնաբերվել
  • 11:56 . 22/05 ԱՄՆ-ում պտտահողմից տուժածների թիվն այնքան շատ չէ, որքան հրապարակվում է
  • 11:33 . 22/05 Նալբանդյան. "Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ"

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us