11:58 . 27/06
Սիրիայի քաղաքականությունը պետք է ուղղված լինի հաղթանակ ձեռք բերելուն: Սիրիական նոր կառավարության առաջին նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը:
Խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին` նախագահը մասնավորապես նշել է.- "Մենք այժմ ապրում ենք պատերազմի պայմաններում` այդ բառի բոլոր իմաստներով, այդ պատճառով ամբողջ մեր քաղաքականությունը, պետության բոլոր ուժերը պետք է ուղղված լինեն հաղթանակի ձեռք բերմանը":
Բաշար Ասադը նաեւ հաղորդել է, որ սոցիալական խնդիրների լուծումը երկրում քաղաքական կայունացման եւ անվտանության գրավականն է` ընդգծելով, որ երկրի տնտեսական քաղաքականությունը պետք է հստակ սահմանվի: Նախագահի կարծիքով` նախարարների նոր խորհրդի վրա օրինական մեծ պահանջներ են դրված: Բաշար Ալ-Ասադն ընդգծել է, որ հիմնական խնդիրը կառավարության եւ ժողովրդի միջեւ կապի բացակայության մեջ է, այդ պատճառով քաղաքացիները դժվարանում են օբյեկտիվորեն գնահատել այս կամ այն նախարարի գործունեությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նոր կառավարությունը` Ռիադ Ֆարիդ Հիջաբի գլխավորությամբ, երդվել է Բաշար Ասադի առջեւ: