20:12 . 25/06
Գեւորգ Նազարյանի՝ Արարատյան դաշտում գտնվող 3 հա այգիներից մրգերը հայ սպառողի սեղանին հիմնականում չեն հայտնվում, արտահանվում են Ռուսաստան ու այլ երկրներ, սակայն` արդեն ոչ իրական գնով եկամուտ ապահովելով:
"Համաշխարհային շուկայում, հենց թեկուզ ՌԴ-ում, եթե կարողանանք 10 օր շուտ բերքը արտահանել, լավ կլինի։ Այլապես այն ժամանակ, երբ դուրս ենք տանում բերքը, դրա գինն ընկած է լինում, հայկականի պահանջարկը չի լինում",- ասում է նա:
Այս տարի իրացման հետ կապված խնդիր այգու տերը չի ունենա: Բերքը հավաքում է սովորականից շուտ, արատքին շուկա Արարատյան դաշտի բերքն ավելի շուտ ու առավել մրցունակ դուրս կգա, շահույթն էլ` բնականաբար, կլինի սպասածի չափ: Գաղտնիքը բացահայտում է. որպեսզի ծառերի վրա 60 տոկոս ավելի բերք լինի, ծառերի տակ հարկավոր է ոչ թե քիմիական պարարտանյութ, այլ կենսական հիմքով ու տեղական արտադրությամբ "ԱԶՈՑԵՈՎԻՏ" լցնել:
"Ամեն ինչ ունեմ՝ բացառությամբ ցիտրուսային բույսերի, ու հայկական պարարտանյութի շնորհիվ ունենք մեծ արդյուք, շատ գոհ եմ հայերի արտադարությունից",- նշում է այգեպանը:
Հայկական արտադրության կենսապարարտանյութն առաջին անգամ Գեւորգ Նազարյանն օգջտագործել է անցյալ տարի. խոստովանում է` գիտնականների խոստացած արդյունքին այդքան էլ չէր հավատում: Սակայն արդեն բերքահավաքի ժամանակ ծանրությունից կոտրված ծառերը ստիպեցին, որ այս ստարի եւս նույն պարարտանյութն օգտագործի: Շատ բերք ստանալուց բացի, փորձը նաեւ ցույց է տվել. առանց քիմիական նյութերի բերքը ե'ւ արտաքինից է մեծ ու գեղեցիկ, ե'ւ ավելի որակյալ է:
"ԱԶՈՑԵՈՎԻՏԻ" մասին գյուղատնտեսների հիմնական մասն իմացավ անցյալ տարվանից: Թեեւ` բույսերի սնուցման եւ հողի պարարտացման համար նախատեսված պարարտանյութի վրա հայ գիտնականններն աշխատել են վաղուց: Այն դեռեւս իր տեսակի մեջ աննախադեպ է. բացառապես կենսական հումքից է, բարձրացնում է արդյունավետությունը, ունի երկարարտեւ ազդեցություն, ավելացնում է բերքատվությունը, վերականգնում հողերը:
Կարեւորելով տեղական կենսապարարտանյութի արտադրությունը եւ հիմք ընդունելով կիրառման դրական բազմաթիվարդյունքները, կառավարությունը որոշել է 2010-14 թվականների ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրում ընդգրկված շահառուներին պայմանագրային հիմունքներով տրամադրել հենց այս պարարտանյութը: