Երկիր Մեդիա

Աֆղանստի բանակում նաեւ կանայք կան. "Երկիր մեդիայի" ռեպոտաժը Քաբուլից վիդեո

19:43 . 25/06

"Shounah ba shounah" կամ՝ "Ուս ուսի տված": Քաբուլի զինվորական պատրաստության կենտրոնում առաջնորդվում են այս կարգախոսով: Այստեղ զինվորական կրթություն ստանում են Աֆղանստանի ազգային բանակի զինվորները: Ներգրավվել կարող են գրեթե բոլոր, նույնիսկ կանայք: 

Նախկինում ռուսական հսկա ռազմաբազան, որ զբաղեցնում է ավելի քան 6,718.545 հեկտար տարածք, այսօր կոալիցիոն ուժերի աջակցությամբ վերածվել է աֆղան զինվորներին կրթելու եւ մարզելու կենտրոնի: Հրամանատարությունը պատկանում է կանադական զորամիավորումներին, ներգրավված է 18 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ այլն: Այստեղ ձեւավորվում է այն բանակը, որը պատասխանատու է լինելու երկրի անվտանգության համար, երբ միջազգային զորամիավորումները հեռանան Աֆղանստանից: Վերջնաժամկետը սարերի հետեւում չէ: Աֆղանստանի ազգային բանակի գեներալ Ամինուլահն վստահ է իր բանակի ուժերին, թեեւ գիտակցում է, որ դժվար օրերը դեռ առջեւում են:

"Երբ միջազգային զորամիավորումները հեռանան եւ երկրի անվտանգությունը մնա Աֆղանստանի ազգային բանակի ուսերին, խնդիրը, որ կարող են ծառանալ մեր առջեւ՝ հիմնականում կլինի նյութական, տեխնիկական աջակցության պակասը: Սակայն կոալիցիոն ուժերը դեռեւս շարունակում են աջակցել մեզ նաեւ այս հարցում",- ասաց Աֆղանստանի ազգային բանակի գեներալ Բ.Գ. Ամինուլահը։

Քաբուլի զինվորական պատրաստության կենտրոնում կրթություն ստանալ կարող են 18-29 տարեկան տղամարդիկ եւ կանայք՝ եթե ունեն անձը հաստատող օրինական եւ ճշգրիտ փաստաթղթեր: Կենտրոն դիմողների 80 տոկոսը չունի տարրական կրթություն, հետեւաբար նախ 8-շաբաթյա կուրս են անցնում հասնելու գիտելիքների առաջին մակարդակին, ինչը, ըստ երկրի չափանիշների, թույլ է տալիս նրանց գրել, կարդալ իմանալ:

Սրանից հետո հաղթահարում են երկրորդ եւ երրորդ մակարդակները: Ըստ ձեռք բերած գիտելիքի՝ զինվորները ստանում են աստիճաններ եւ կոչումներ: Ընդհանուր կուրսը եռամսյա է, իսկ բանակում ծառայելու ժամկետը 5 տարի:

"24 տարեկան եմ եւ հպարտ եմ, որ կարող եմ պաշտպանել իմ ժողովրդին, իմ երկիրը: Շուտով ընտանիքիս եմ այցելելու, երկու երեխա ունեմ, հպարտ եմ նաեւ, որ կարող եմ պաշտպանել նաեւ նրանց",- ասաց Աֆղանստանի ազգային բանակի զինվոր Մոհամեդ Շամիմը։

Բացի կրթություն ստանալը, զինվորներն այստեղ ապահովված են սննդով եւ կացարանով, ունեն հեռուստացույցից, հեռախոսից եւ ինտերնետից օգտվելու հնարավորություն, ինչն իրենց շրջաններում նրանք երբեք չեն տեսել:

"Աֆղանստանի ազգային բանակը "կառուցված" է երկրում բնակվող բոլոր խմբերից, նրանք հասարակության միջից են, եւ շատ կարեւոր է, որ այս հասարակությունը վստահի ձեւավորվող բանակին: Մեզ հետ են նույնիսկ նախկին մոջահեդներ, նրանց առաջնորդները: Նրանք ոչ միայն բանակի, այլեւ Աֆղանստանի կառավարության մի մասն են այսօր կազմում: Անկասկած` նրանք եւս պայքարում են Աֆղանստանի անվտանգության ու կայունության համար",- ասաց Աֆղանստանի ազգային բանակի գեներալ Բ.Գ. Ամինուլահը։

Այստեղ պատրաստում են նաեւ ոստիկանների: Ընդհանուր թվով, կենտրոնն այսօր ունի 350 հազար զինվոր եւ ոստիկան, հիմնական մասը՝ զինվորներ: Զինվորական կրթություն ստանում են նաեւ կանայք: Սակայն նրանք մարտունակ չեն եւ ներգրավվում են ադմինիստրատիվ եւ թղթաբանական գործերում:


Լրահոս - վերջին 20 նորությունները

  • 20:54 . 23/05 ԱԺ-ում քննարկումը շարունակվում է. էներգակիրների 50 տոկոս թանկացման մասին է խոսքը վիդեո
  • 20:18 . 23/05 ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա է եղել՝ գազի գնի թանկացման դեմ
  • 19:33 . 23/05 "Հայ գիրք" գրախանութենրի ցանցը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ վիդեո
  • 19:32 . 23/05 "Նուբարաշեն" ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է
  • 18:56 . 23/05 ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ծափերով ընդունեցին կառավարության ծրագիրը. Գալուստ Սահակյանի նյարդերը տեղի էին տվել վիդեո
  • 18:44 . 23/05 "Ռեալի" ավտոբուսը մեկ օր սպասարկել է Մադրիդի բնակիչներին
  • 18:22 . 23/05 Սպանված զինվորի հարազատների նկատմամբ բռնության գործադրման լուրերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
  • 18:11 . 23/05 "Զվարթնոց" օդանավակայանն էլ են ուզում քանդել. ճարտարապետների ուղերձը ՀՀ նախագահին
  • 17:59 . 23/05 Քննարկվեցին դատական փորձաքննության ու քրեագիտության հարցերը
  • 15:57 . 23/05 Ստամբուլի քրեական դատարանն ազատազրկման է դատապարտել հայազգի գրող Նիշանյանին
  • 15:35 . 23/05 Տիգրան Սարգսյանը բացահայտել է իր եկամուտների աճի "մեխանիկան"
  • 15:13 . 23/05 Վերահսկիչ պալատը եւս անարդյունավետ ծախս է գնահատել բիոզուգարանների ձեռքբերումը. կառավարությունն արձագանքել է վիդեո
  • 15:01 . 23/05 Անկարայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը
  • 14:17 . 23/05 Գազը կդառնա 156 դրամ, 7-8 դրամով կթանկանա նաեւ էլեկտրաէներգին
  • 13:37 . 23/05 Փրկարարների օգնությամբ փոքրիկի գլուխն ազատվել է ճաղավանդակներիի գերությունից
  • 12:42 . 23/05 Կաննի 66-րդ կինոփառատոնի մասնակիցներին թալանելու նոր դեպք է գրանցվել
  • 12:15 . 23/05 "Նաիրիտի" կառավարման համար "Իտերան" օրերս կգա բանակցելու
  • 11:58 . 23/05 Իրանի հետ պատերազմի դեպքում ԱՄՆ-ը կօգնի Իսրայելին վիդեո
  • 11:52 . 23/05 Լոնդոնում իսլամիստները հրապարակայնորեն սրախողխող են արել զինվորականին
  • 11:36 . 23/05 Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած համայնքների օգնության ծրագիրը հաստատվեց վիդեո

Ըստ բաժինների

Քաղաքական
Հասարակական
Տնտեսական
Աշխարհ
Սփյուռք
Մշակույթ
Տարածաշրջան
Արտակարգ
Դեսից-դենից
Մարզական
Անկեղծ ասած...

© 2011 Yerkir Media TV Company

Republic of Armenia, Yerevan, N 94 Charents

Phone. + 374 10 576512, Fax + 374 10 576540, Contact Us

News department:

Phone. + 374 10 576498, Contact Us