12:59 . 22/06
Նյու Յորքի Venus Over Manhattan պատկերասրահից հափշտակել են Սալվադոր Դալիի ջրաներկ նկարը՝ 150 հազար դոլար արժողությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում Է "Արմենպրես"-ը, գրել Է The New York-ը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:
Գողությունը կատարվել Է հունիսի 19-ին: Նիհար մի տղամարդ պատկերասրահի շենք Է մտել որպես այցելու եւ պահակին խնդրել Է իրեն լուսանկարել: Երբ պահակի ուշադրությունը շեղվել Է, հանցագործը պատից իջեցրել Է նկարն, այն թաքցրել սեւ տոպրակի մեջ, մտել վերելակ եւ հանգիստ դուրս եկել փողոց:
Հափշտակված աշխատանքը՝ "Cartel des Don Juan Tenorio" ջրաներկ նկարը, Դալին նկարել Է 1949 թվականին: Հափշտակիչին տեսագրել են պատկերասրահի հսկման խցիկները:
Venus Over Manhattan պատկերասրահը բացվել Է 2012 թվականին: Դրա սեփականատերը միլիարդատեր եւ մեդիամագնատ Ադամ Լինդեմանն Է: Դալիի հափշտակված գործը պատկերասրահի առաջին ցուցադրության բաղկացուցիչ մասն Էր: